Մեր մասին


Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015թ-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում, մի խումբ տնտեսագետների և քաղաքականություն մշակողների կողմից: Կազմակերպության գործունեության ուղղություններն ընդգրկում են այն բոլոր ոլորտները, որոնք առնչվում են նոր տեխնոլոգիաներին կիրառմամբ տարածքային ու համայնքային զարգացմանը: Քաղաքացիական հասարակության արդիականացման այն հիմնադրույթները, որոնք առնչվում են ստեղծագործական գաղափարներին, նորարարական մոտեցումներին, մասնակցային սկզբունքներին և ժողովրդավարական արժեքներին, հանդիսանում են կազմակերպության գործունեության ուղենիշեր:

Ինստիտուտի առաքելությունն է աջակցել ՀՀ տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությանը՝ հետազոտությունների վրա հիմնված և նորարարական տեխնոլագիաների կիրառմամբ իրականացվող նախագծերի միջոցով:

Ինստիտուտի տեսլականն է ձեռք բերել կայուն և վստահելի դիրք միջազգային գործընկերության շրջանակներում՝ ինտեգրվելով ուղեղային կենտրոնների համայնքին:

Ծրագրեր


Միջհամայնքային որոշումների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում սոցիալական նորարարությունների միջոցով

Միջհամայնքային որոշումների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում սոցիալական նորարարությունների միջոցով Ծրագիրն իրականացվել է 2017-2018 թթ ժամանակահատվածում, ԵՄ կողմից համաֆինանսավորվող և «Podlaska Regional Development Foundation» (Լեհաստան) կազմակերպության հետ համագործակցությամբ՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը Strong CSOs for Stronger Armenia» նախագծի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկեր, համադիմորդ կազմակերպություններն են հանդիսացել «Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը», «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան», «Երիտասարդ Կոթի ՀԿ-ն (ծրագրի ընթացքում վերակազմավորվեց որպես «Զարգացման տեխնոլոգիաներ» ՀԿ-ի)» և «Զարգացման լուծումների ինստիտուտ հիմնադրամը»:

Ծրագրի նպատակն է ապահովել հանրային մասնակցություն և տեղական որոշոմների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում տեխնոլոգիական գործիքակազմի միջոցով: Թիրախային համայնքներն ընտրվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերից: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են սոցիալական նորարարության այնպիսի միջոցներ, որոնք նպաստում են արդյունավետ որոշումների կայացմանը համայնքների խոշորացման պարագայում՝ հաղորդակցության ապահովման և վիզուալիզացիայի գործիքներով: Մասնավորապես.

• Գործարկվել է iHamainq հավելված, որը հասանելի է App Store-ում:

• Ստեղծվել է անիմացիաներ ու ինֆոգրաֆիկներ և կազմակերպվել է տեղեկատվական արշավներ,

• Մշակվել ու հրատարակվել է Քաղաքացիական կրթություն և հանրային մասնակցություն ուսումնական ձեռնարկը,

• Մշակվել է կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր և վերապատրաստվել են երիտասարդական ակտիվ խմբեր:

Ծրագրի թիրախային խմբեր են հանդիսացել երիտասարդները և կանայք, ովքեր համայնքների խոշորացման արդյունքում ունեցել են խնդիրներ հանրային մասնակցության և տեղական նշանակության որոշումների կայացման տեսանկյունից:

Վայոց ձորի մարզի տարածքային վերլուծություն և օպտիմալ որոշումների կայացում ՝ տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացման միջոցով

Ծրագիրն իրականացվել է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտնականներից կազմված հետազոտական խմբով՝ 2017-2018թթ ժամանակահատվածում:

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ տարածքային մակարդակում (թիրախային մարզ է հանդիսացել Վայոց ձորը) որոշումների կայացմանը տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ՝ մարդ-համակարգիչ փոխգործակցության և գիտելիքահեն գործոնների ներդրման միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է Տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացում կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը, ստեղծվել է Վայոց ձորի մարզի տնտեսական ռեսուրսների էլէկտրոնային քարտեզը , ինչպես նաև Խաղաղության Կորպուսի կամավորների հետ մշակվել են «Վայոց ձորի մարզի զբոսաշրջային վայրերի տարածական վերլուծություն» և «Խաղաղության հաստատում Հարավային Կովկասում վիրտուալ համայնքների ստեղծման միջոցով» հոդվածները:

Աջակցություն Վայոց ձորի քաղաքացիական կրթության նախաձեռնություններին

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է ստեղծել նախադրյալներ Վայոց ձորի մարզում քաղաքացիական կրթության զարգացման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել և հրատարակվել է Քաղաքացիական կրթության առանձնահատկությունները ուսումնական ձեռնարկը, գործարկվել է քաղաքացիական կրթության www.civedin.com հարթակը և վերապատրաստվել են մարզի 20 երիտասարդներ:

Վիրտուալ ուսուցման և կոնֆերանսների կազմակերպման կենտրոնի ստեղծում

Ծրագիրն իրականացվել է Խաղաղության Կորպուսի կամավորներ Բրայան Սալիբայի, Նեյթ Ֆեռռառոյի և Գարրեթ Ռիոյի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Դեսպան Ստեվենսի Հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել վիրտուալ ուսուցման և համայնքային կրթական միջոցառումների կազմակերպման հնարավորություններին:

Ծրագրի արդյունքում ստեղծվել է ուսուցման կենտրոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որը հագեցած է հետազոտությունների իրականացման, կոնֆերանսների կազմակերպման և վիրտուալ ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու գույքով:

Ուսուցման կենտրոնը հանդիսանում է նաև համայնքային ու մարզային տարաբնույթ միջոցառումների կազմակերպման արդի միջավայր:

Հետազոտական կենտրոնի ստեղծում

Ծրագիրն իրականացվել է Խաղաղության Կորպուսի կամավորներ Բրայան Սալիբայի, Նեյթ Ֆեռռառոյի և Գարրեթ Ռիոյի հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է ձևավորել հետազոտական ռեսուրսներ Վայոց ձորի մարզում, որը հնարավորություն կտա մարզի ուսանողներին և երիտասարդներին ծանոթանալ հետազոտական գործիքակազմին և գիտելիքի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացներին:

Ծրագրի արդյունքում հետազոտական կենտրոնին ESRI ինստիտուտի կողմից նվիրաբերվել է ArcGIS գեո-տեղեկատվական համակարգերի ծրագրային փաթեթի 31 լիցենզիա: Ծրագրի շրջանակներում մշակվել են նաև հետևյալ ուսումնական ձեռնարկները.

1. Տնտեսագիտական խնդիրների վիճակագրական վերլուծու¬թյունը SPSS փաթեթի գործա¬դրմամբ,

2. Սոցիալ-տնտեսական ցուցանիշ¬ների գնահատումը Հայաստանում SPSS փաթեթի կիրառմամբ:

Սոցիալական ձեռնարկատիրության խթանում

Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտոտը նախաձեռնել է սոցիալական ձեռնարկատիրության խթանման ծրագիր:

Ծրագրի նպատակն է հանրայնացնել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը երիտասարդների շրջանում՝ կազմակերպելով սեմինար-դասընթացներ և համայնքային տեղեկատվական արշավներ:

Ծրագրի արդյունքում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների 20 երիտասարդների համար կազմակերպվել է 3-օրյա սեմինար-դասընթացներ երիտասարդական նախաձեռնությունների, տեխնոլոգիական նորարարությունների, ստարտափերի և համայնքային զարգացման վերաբերյալ: Ծրագրի գործողություններով մշակվել է Սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկությունները ուսումնական ձեռնարկը:

Աշխատակազմ


Սոս խաչիկյանն ինստիտուտի հիմնադիր նախագահն է: Նա ունի մոտ 20 տարվա աշխատանքային փորձառություն հանրային քաղաքականության, կրթության, նախագծերի կառավարման և նորարարությունների ոլորտում: Մասնակցել է միջազգային կրթական, գիտական ու հետազոտական մի շարք ծրագրերի ԱՄՆ-ում, եվորպական երկրներում, ՌԴ-ում և Ճապոնիայում, որոնք հիմնականում վերաբերել են հանրային արդյունավետ կառավարմանը, համայնքային ու տարածքային զարգացմանը, նորարարական տեխնոլոգիաներին և բարձրագույն կրթության հիմնախնդիրներին:

Ս. Խաչիկյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ :

նախագահ

Սոս Խաչիկյան

Արփինե Հովակիմյանն ընդգրկված է ինստիտուտում նրա հիմնադրման օրվանից: Նրա՝ մոտ 15-ամյա աշխատանքային գործունեությունն ընդգրկում է սոցիալական ապահովության, բարձրագույն կրթության ու քաղաքացիական հասարակության ոլորտները: Ա. Հովակիմյանի գիտական ու հետազոտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են համայնքային զարգացման, սոցիալական կապիտալի ու աշխատաշուկայի հիմնահարցերը:

Ա. Հովակիմյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ :

կրթական ծրագրերի համակարգող

Արփինե Հովակիմյան

Գարիկ Սիրոյանը տնտեսագետ է, ով մասնագիտական կրթություն է ստացել ՀՀ-ում, այնուհետև մագիստրոսի որակավորում՝ արտերկրում (Հունաստան): Նրա գործունեության հիմնական ոլորտներն են հանդիսանում բարձրագույն կրթությունը, քաղաքային տնտեսությունը, միգրացիան և սոցիալական համակարգը: Գ. Սիրոյանն ունի միջազգային ծրագրերում և փորձագիտական բնագավառներում ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ, հմտացած է նախագծերի մշակման ու կառավարման գործընթացներում:

Ա. Հովակիմյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ :

փորձագետ, հետազոտական աշխատանքների համակարգող

Գարիկ Սիրոյան

Հետադարձ կապ


ք. Եղեգնաձոր
Վայքի փողոց 4
Վայոց ձորի մարզ, ՀՀ

info@rrisep.com

+374 94 44 04 30

Your message has been sent. Thank you!