Մեր մասին


Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015թ-ին, ՀՀ Վայոց ձորի մարզում, մի խումբ տնտեսագետների և քաղաքականություն մշակողների կողմից: Կազմակերպության գործունեության ուղղություններն ընդգրկում են այն բոլոր ոլորտները, որոնք առնչվում են նոր տեխնոլոգիաներին կիրառմամբ տարածքային ու համայնքային զարգացմանը: Քաղաքացիական հասարակության արդիականացման այն հիմնադրույթները, որոնք առնչվում են ստեղծագործական գաղափարներին, նորարարական մոտեցումներին, մասնակցային սկզբունքներին և ժողովրդավարական արժեքներին, հանդիսանում են կազմակերպության գործունեության ուղենիշեր:

Ինստիտուտի առաքելությունն է աջակցել ՀՀ տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությանը՝ հետազոտությունների վրա հիմնված և նորարարական տեխնոլագիաների կիրառմամբ իրականացվող նախագծերի միջոցով:

Ինստիտուտի տեսլականն է ձեռք բերել կայուն և վստահելի դիրք միջազգային գործընկերության շրջանակներում՝ ինտեգրվելով ուղեղային կենտրոնների համայնքին:

Ծրագրեր


Միջհամայնքային որոշումների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում սոցիալական նորարարությունների միջոցով

Ծրագիրն իրականացվել է 2017-2018 թթ ժամանակահատվածում, ԵՄ կողմից համաֆինանսավորվող և «Podlaska Regional Development Foundation» (Լեհաստան) կազմակերպության հետ համագործակցությամբ՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը Strong CSOs for Stronger Armenia» նախագծի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկեր, համադիմորդ կազմակերպություններն են հանդիսացել «Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը», «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան», «Երիտասարդ Կոթի ՀԿ-ն (ծրագրի ընթացքում վերակազմավորվեց որպես «Զարգացման տեխնոլոգիաներ» ՀԿ-ի)» և «Զարգացման լուծումների ինստիտուտ հիմնադրամը»:

Ծրագրի նպատակն է

ապահովել հանրային մասնակցություն և տեղական որոշոմների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում տեխնոլոգիական գործիքակազմի միջոցով: Թիրախային համայնքներն ընտրվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերից: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են սոցիալական նորարարության այնպիսի միջոցներ, որոնք նպաստում են արդյունավետ որոշումների կայացմանը համայնքների խոշորացման պարագայում՝ հաղորդակցության ապահովման և վիզուալիզացիայի գործիքներով:

Մասնավորապես.

• Գործարկվել է iHamainq հավելված, որը հասանելի է App Store-ում:

• Ստեղծվել է անիմացիաներ ու ինֆոգրաֆիկներ և կազմակերպվել է տեղեկատվական արշավներ,

• Մշակվել ու հրատարակվել է Քաղաքացիական կրթություն և հանրային մասնակցություն ուսումնական ձեռնարկը,

• Մշակվել է կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր և վերապատրաստվել են երիտասարդական ակտիվ խմբեր:

Ծրագրի թիրախային խմբեր են հանդիսացել

երիտասարդները և կանայք, ովքեր համայնքների խոշորացման արդյունքում ունեցել են խնդիրներ հանրային մասնակցության և տեղական նշանակության որոշումների կայացման տեսանկյունից:

Premium Healthcare

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.

Վայոց ձորի մարզի տարածքային վերլուծություն և օպտիմալ որոշումների կայացում ՝ տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացման միջոցով

Ծրագիրն իրականացվել է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտնականներից կազմված հետազոտական խմբով՝ 2017-2018թթ ժամանակահատվածում: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ տարածքային մակարդակում (թիրախային մարզ է հանդիսացել Վայոց ձորը) որոշումների կայացմանը տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ՝ մարդ-համակարգիչ փոխգործակցության և գիտելիքահեն գործոնների ներդրման միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է Տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացում կարճաժամկետ վերապատրաստման դասընթացը, ստեղծվել է Վայոց ձորի մարզի տնտեսական ռեսուրսների էլէկտրոնային քարտեզը, ինչպես նաև Խաղաղության Կորպուսի կամավորների հետ մշակվել են «Վայոց ձորի մարզի զբոսաշրջային վայրերի տարածական վերլուծություն» և «Խաղաղության հաստատում Հարավային Կովկասում վիրտուալ համայնքների ստեղծման միջոցով» հոդվածները:

READ MORE

Աջակցություն Վայոց ձորի քաղաքացիական կրթության նախաձեռնություններին

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ստեղծել նախադրյալներ Վայոց ձորի մարզում քաղաքացիական կրթության զարգացման համար: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել և հրատարակվել է Քաղաքացիական կրթության առանձնահատկությունները ուսումնական ձեռնարկը, գործարկվել է քաղաքացիական կրթության www.civedin.com հարթակը և վերապատրաստվել են մարզի 20 երիտասարդներ:

READ MORE

Վիրտուալ ուսուցման և կոնֆերանսների կազմակերպման կենտրոնի ստեղծում

Ծրագիրն իրականացվել է Խաղաղության Կորպուսի կամավորներ Բրայան Սալիբայի, Նեյթ Ֆեռռառոյի և Գարրեթ Ռիոյի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Դեսպան Ստեվենսի Հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել վիրտուալ ուսուցման և համայնքային կրթական միջոցառումների կազմակերպման հնարավորություններին: Ծրագրի արդյունքում ստեղծվել է ուսուցման կենտրոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որը հագեցած է հետազոտությունների իրականացման, կոնֆերանսների կազմակերպման և վիրտուալ ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու գույքով: Ուսուցման կենտրոնը հանդիսանում է նաև համայնքային ու մարզային տարաբնույթ միջոցառումների կազմակերպման արդի միջավայր:

Monday - Friday 8.00 - 17.00
Saturday 9.30 - 17.30
Sunday 9.30 - 15.00

Հետազոտական կենտրոնի ստեղծում

Ծրագիրն իրականացվել է Խաղաղության Կորպուսի կամավորներ Բրայան Սալիբայի, Նեյթ Ֆեռռառոյի և Գարրեթ Ռիոյի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է ձևավորել հետազոտական ռեսուրսներ Վայոց ձորի մարզում, որը հնարավորություն կտա մարզի ուսանողներին և երիտասարդներին ծանոթանալ հետազոտական գործիքակազմին և գիտելիքի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի արդյունքում հետազոտական կենտրոնին ESRI ինստիտուտի կողմից նվիրաբերվել է ArcGIS գեո-տեղեկատվական համակարգերի ծրագրային փաթեթի 31 լիցենզիա: Ծրագրի շրջանակներում մշակվել են նաև հետևյալ ուսումնական ձեռնարկները. 1. Տնտեսագիտական խնդիրների վիճակագրական վերլուծու¬թյունը SPSS փաթեթի գործա¬դրմամբ, 2. Սոցիալ-տնտեսական ցուցանիշ¬ների գնահատումը Հայաստանում SPSS փաթեթի կիրառմամբ:

Սոցիալական ձեռնարկատիրության խթանում

Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտոտը նախաձեռնել է սոցիալական ձեռնարկատիրության խթանման ծրագիր: Ծրագրի նպատակն է հանրայնացնել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը երիտասարդների շրջանում՝ կազմակերպելով սեմինար-դասընթացներ և համայնքային տեղեկատվական արշավներ: Ծրագրի արդյունքում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների 20 երիտասարդների համար կազմակերպվել է 3-օրյա սեմինար-դասընթացներ երիտասարդական նախաձեռնությունների, տեխնոլոգիական նորարարությունների, ստարտափերի և համայնքային զարգացման վերաբերյալ: Ծրագրի գործողություններով մշակվել է Սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկությունները ուսումնական ձեռնարկը:

regional research institute of
social-economic policy


Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua..

Know more..

Նորություններ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud.

Օրվա նորություններ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud.

Կամավորներ


...

Jessica Wally

Doctor

...

Iai Donas

Doctor

...

Amanda Denyl

Doctor

...

Jason Davis

Doctor

Մեր գործընկերները


տեքստ

ՊողոսՊողոսյան

Տեքստ

ՊողոսՊողոսյան

Տեքստ

ՊողոսՊողոսյան

« Մի քանի բառով
մեր մասին»

տեքստ

— տեքստ

Հետադարձ կապ


Կոնտակտային տվյալներ

ք. Եղեգնաձոր
փ

info@rrisep.com

+374 94 44 04

Հարցերի համար դիմեք մեզ

Your message has been sent. Thank you!